«Բարսելոնայի» դեմ ֆուտբոլի իսպանական ֆեդերացիան վարույթ է հարուցել

«Բարսելոնայի» դեմ ֆուտբոլի իսպանական ֆեդերացիան վարույթ է հարուցել

Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիան կարգապահական վարույթ է հարուցել կատալոնական «Բարսելոնայի» հանդեպ, կապված «Աթլետիկոյից» ֆրանսիայի հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ։ Այս մասին հայտնում է As-ը։ Գրիզմանը «Աթլետիկոյից» կատալոնական ակումբ տեղափոխվել էր անցյալ շաբաթ 120 միլիոն եվրոյով։ Ավելի ուշ մադրիդյան «Աթլետիկոն» հայտարարել էր, որ «Բարսան» Գրիզմանի հետ բանակցություններ էր սկսել դեռ անցյալ տարվա փետրվարից։Ապա նաեւ տարածվեցին լուրեր, որ մադրիդցիները ունեն ապացույցներ այն մասին, որ Գրիզմանը բանակցություններ է վարել կատալոնական ակումբի հետ։