Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը․ Արա Զոհրաբյան

Պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի շահերի պաշտպանությունը․ Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է․

«ՊԱՏՐԱՍՏ ԵՄ ՍՏԱՆՁՆԵԼ ՀՐԱՅՐ ԹՈՎՄԱՍՅԱՆԻ ԴՈՒՍՏՐԵՐԻ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը ստանձնելու պահից մշտապես խնդիրներ, հակասություններ և բանավեճեր եմ ունեցել՝
- Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների ցուցակը նախարարության կողմից վարելու նախաձեռնության հետ կապված (2013թ.)՝ 

- Սահմանադրության փոփոխությունների աշխատանքային խմբի անդամ Հրայր Թովմասյանի հետ (ի թիվս այլ առաջարկների, առաջարկվել էր նաև ԲԴԽ անդամների կազմում մեծամասնություն սահմանել դատական իշխանության համար (2015թ.)՝

- Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանի հետ (այդ թվում՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք սահմանելու հարցով (2018թ.)՝ 

Բայց վերոհիշյալ իրադարձությունները չեն խանգարել պահպանել մասնագիտական հավասարակշռությունը և հարգանքը Հրայր Թովմասյան իրավաբանի նկատմամբ:

Այն ինչ տեղի է ունենում այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի անդամների շուրջ, ԱՆՀԱՆԳՍՏԱՑՆՈՂ Է:

Եթե մեր երկրում Սահմանադրական դատարանի նախագահն է անպաշտպան, ապա մենք յուրաքանչյուրս վտանգված ենք: Եթե գործադիր իշխանությունը թիրախավորի որևէ անձի, ապա նրան ոչինչ և ոչ ոք չի կարող պաշտպանել:

Քրեական հետապնդման գործողությունները հանրային անձանց նկատմամբ պետք է հասարակության համար լինեն հասկանալի, հիմնավորված և արդարացված:

Որպես փաստաբան պատրաստ եմ ստանձնել Հրայր Թովմասյանի դուստրերի իրավունքների պաշտպանությունը:

Հ.Գ.
Գ Լ Ո Ւ Խ Ժ Է
ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ
Ա. Արդարությունը գանգատվում է, երբ մարդիկ իրենց դատում են ոչ այնպես, ինչպես դատում էին ուրիշներին:
...
Գ. Կան մարդիկ, որ կամենում են արդար օրենքները ծառայեցնել իրենց կամքին: Սրանք անօրեններն ու կամապաշտներն են, ովքեր չեն հասկանում, որ օրենքը պիտի իշխի մարդու կամքի վրա և ոչ թե մարդու կամքը օրենքի: Որովհետև եթե մարդու կամքն օրենք լիներ, կլինեին այնքան օրենքներ, որքան մարդիկ:

ՊՈՂՈՍ ՊԱՏՐԻԱՐՔ ԱԴՐԻԱՆՈՒՊՈԼՍԵՑԻ (18-19-րդ դդ.)