Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որը ընկած է գործադիրի կոշիկի տակ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ի՞նչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որը ընկած է գործադիրի կոշիկի տակ. Մանվել Գրիգորյանի պաշտպան

Ինձ համար անակնկալ չէր դատարանի որոշումը Մանվել Գրիգորյանին կալանքի տակ թողնելու վերաբերյալ: Այս մասին այսօր դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպան Լեւոն Բաղդասարյանը.

«Ինչ կարելի է սպասել դատական իշխանությունից, որն ամբողջովին թաթախված է կեղտի և կոռուպցիայի մեջ, որն ընտրովի արդարադատություն է իրականացնում, որն ընկած է գործադիրի կոշիկի տակ»,- նշեց փաստաբանը:

Պաշտպանի խոսքով` դատարանի որոշումը ստանալուց անմիջապես հետո այն կուղարկեն ՄԻԵԴ, որտեղ առաջնահերթության կարգով քննվում է Մանվել Գրիգորյանի գործը` անօրինական կալանքի և խոշտանգման հետ կապված. «Ես կարծում եմ` ժամանակն է փոփոխությունների ոչ միայն դատական համակարգում, այլև դատախազությունում»։