Հարությունյանը բաժնետեր է դարձել՝ օրինակ ծառայելու համար

Հարությունյանը բաժնետեր է դարձել՝ օրինակ ծառայելու համար

«Արցախ ՀԷԿ» ԲԲԸ-ն Արցախի Հանրապետության էլեկտրաէներգիա արտադրող խոշորագույն ընկերությունն է և բավարարում է հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մոտ 51 տոկոսը։ «Հրապարակը» տեղում ծանոթացավ «Արցախ ՀԷԿ» ընկերությանը պատկանող «Սարսանգ» ՀԷԿ-ի տարածքին, էլեկտրակայանի աշխատանքին։ «Սարսանգ» ՀԷԿ-ն ունի 50 մեգավատ դրվածքային հզորություն, տարեկան արտադրում է 105 միլիոն կիլովատ/ժամ էլեկտրաէներգիա։ Ընկերությունն ունի մոտ 1200 բաժնետեր՝ աշխարհի տարբեր երկրներից։ Այն հիմնադրվել է 2007 թվականից, այդ ժամանակ բաժնետերերի 100 տոկոսի սեփականատերն Արցախի Հանրապետությունն է եղել։ 2008 թվականին Արցախի կառավարությունը որոշել է ընկերությունը վերաձևակերպել բաց բաժնետիրական ընկերության։ Ընկերության բաժնետերեր են հանդիսանում «Էմ էներգո ինվեսթ», «Multicontinental distribution» ընկերությունները։ Այս ընկերությունների շահառուն սփյուռքահայ գործարար է, որը հանդիսանում է բաժնետոմսերի 55 տոկոսի սեփականատերը։ «Սարսանգ» ՀԷԿ-ի տեղամասի տնօրեն Գրիգոր Գրիգորյանին հարցրինք, թե ճի՞շտ է, որ Արցախի նախկին վարչապետ և պետական նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես ունի բաժնետոմսեր, հաստատեց՝ ասելով, որ Հարությունյանը բաժնետեր է դարձել զուտ օրինակ ծառայելու նպատակով․

«Ի սկզբանե, երբ մշակվեց այդ ծրագիրը, ոչ բոլորն էին հավատում այդ ծրագրի իրականացմանը, թերահավատները շատ էին, բայց այսօրվա դրությամբ, ելնելով դրանից, ես կարող եմ ասել, որ պարոն Հարությունյանը բաժնետեր է, բայց ոչ մեծ քանակությամբ։ Ինքն իր օրինակով ցույց է տալիս, որ դա շատ ապահով ծրագիր է և վստահելի, Հարությունյանի ընտանիքին է պատականում մեր ընկերության կապիտալի մոտ 0.4 տոկոսը»։  

Մանրամասն՝ տեսանյութում