Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը աղոթել է, որ Հայ ժողովուրդը պատժվի

Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցիչը աղոթել է, որ Հայ ժողովուրդը պատժվի

«Շուշիում նամազ անելը եղել է իմ երազանքը»։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Իրանի Գերագույն առաջնորդ Սեյիդ Ալի Խամենեի՝ Ադրբեջանի ներկայացուցիչ խոջաթ ալ իսլամ Սեյիդ Ալի Աքբար Օջաղ Նեժդադ աղան։ Ըստ «ԱՊԱ» լրատվական գործակալության փոխանցման, Ադրբեջանում Իրանի կրոնապետի ներկայացուցիչը հայտարարել է, որ արդեն եղել է Շուշիում։ «Տեսնելով Շուշին ես շատ անհանգստացա։ Քանդել նման քաղաքը, գրավել այն, երեսուն տարի ապրել ու հետո հեռանալ։ Այդպես չի կարելի։ Աղոթում եմ Բարձրյալին, որ տա մեզ հնարավորություն տեսնելու օկուպանտների պատիժը»,- հայտարարել է այաթոլլա Խամենեիի՝ Ադրբեջանի ներկայացուցիչը։