Մոսկվան ինքն է Բաքվի հետ կոնֆլիկտը հասցրել պաշտոնական մակարդակի. փորձագետ

Ուկրաինացի ռազմական վերլուծաբան, Ուկրաինայի պաշտպանության նախարարի նախկին խորհրդական Ալեքսեյ Կոպիտկոն մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև տեղեկատվական առճակատման սրումը։
Նրա խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ճիշտ է վարվել և Մոսկվային «դեմքը փրկելու» հնարավորություն է տվել, սակայն «Կրեմլի լակեյները» լրատվամիջոցների աժիոտաժ են կազմակերպել՝ կոնֆիկտը հասցնելով պաշտոնական մակարդակի։
«Ալիևն այս ամբողջ ընթացքում շատ ճիշտ է վարվել։ Ռուսներին բազմաթիվ հնարավորություններ են տրվել դեմքը փրկելու։ Կրեմլի կամակատարները մեդիա տարածքում վակխանալիա են բեմադրել, որն ուղղակի վայրի տեսք ունի: Նրանք բացահայտ ծաղրում են տուժածներին։
Լրատվամիջոցների հակամարտությունը պաշտոնական մակարդակի հասցրեց ոչ թե Բաքուն (թեև բոլոր հիմքերը կային), այլ՝ Մոսկվան։ Պրիմակովի թոռը հիստերիայի մեջ է ընկել, ներքաշել ՌԴ ԱԳՆ-ին և դե ֆակտո սարքել բոլորի գլխին։ Եթե «Ռոսսոտրուդնիչեստվո»-ին դուրս մղեն Ադրբեջանից, ապա արդարացի կլինի, եթե հաջորդը «Ռոսսոտրուդնիչեստվո»-ից վտարեն Պրիմակովի թոռանը։ Որովհետև նա պայմաններ ստեղծեց «Ռուսական տները» փակելու շղթայական ռեակցիայի համար նույնիսկ Ռուսաստանին հավատարիմ երկրներում»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։
Նա նաև նշել է, որ Ռուսաստանը իրեն «խելագար մարդակերի» պես է պահում և սպառնում է բոլոր նրանց, որոնցից չի վախենում։
Կարծիքներ