Փոքր երկրները ԵՄ անդամակցությունից հետո թռիչքաձև աճ են գրանցել

Փոքր երկրները ԵՄ անդամակցությունից հետո թռիչքաձև աճ են գրանցել

Գրել էինք, որ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ ընթանում են խորհրդարանական լսումներ «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով:

«Այստեղ հարց դրված չէ՝ լավ է լինել ԵՄ անդամ, թե լավ չի: Այդ հարցի պատասխանը պարզ է՝ լավ է լինել ԵՄ անդամ, որովհետև փոքր պետությունները համեմատաբար քիչ տալով շատ ստանում են։ Այդ մեծ պետություններն են, որ նման հարցեր տալիս են իրենց։  Փաստը ցույց է տվել, որ փոքր երկրները ԵՄ անդամակցությունից հետո թռիչքաձև աճ են գրանցել: Հարցն այն է, թե ինչ ժամկետում, որ քայլը որից հետո են անում։ Մեր խմբակցությունում՝  իշխող մեծամասնությունում նման հարցեր քննարկվում են ոչ ուղիղ եթերում, տևական ժամանակ է՝ քննարկումներ են լինում գործիքների շուրջ, քայլերի հաջորդականության շուրջ»,- իր ելույթում քիչ առաջ ասաց Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։