Առաջարկում ենք առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրել. Փաշինյան
Տևական խաղաղությունը Հարավային Կովկասում ոչ միայն հնարավոր է, այլև իրատեսական է. «Երևանյան երկխոսություն» համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի 80 տոկոսը համաձայնեցված է։
«Առաջարկում ենք այս պահին վերցնել այն, ինչ համաձայնեցված է, ստորագրել, ունենալ հիմնարար փաստաթուղթ, ապա շարունակել քննարկումները մնացած հարցերի վերաբերյալ»,- ասաց նա։
Փաշինյանը վերահաստատեց իր պատրաստակամությունը առաջիկա հնարավոր ժամկետում Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստը ստորագրելու հարցում:
Կարծիքներ