Հաստատել են ժամանակակից ՀՕՊ համակարգեր փոխանցելու իրենք մտադրությունը 

Հաստատել են ժամանակակից ՀՕՊ համակարգեր փոխանցելու իրենք մտադրությունը 

ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ Վաշինգտոնը ավարտում է Ուկրաինային տրամադրվելիք հերթական ռազմական օգնության կոմպլեկտացիան։ Առաջին անգամ տրամադրվող ռազմական օգնության մեջ կլինեն նաեւ ժամանակակից ՀՕՊ համակարգեր։

 Նա նաեւ ասել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավաստիացրել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ ամերիկյան կողմը կտրամադրի ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգեր, որոնք կլինեն միջին եւ մեծ հեռահարության, հրետանային զինամթերք եւ այլ ռազմական նշանակության կարեւոր ապրանքներ։