Սիրիան Թուրքիայի հետ պայմանավորվել է վերանայել մաքսատուրքերը

Սիրիան Թուրքիայի հետ պայմանավորվել է վերանայել մաքսատուրքերը

Թուրքիան Սիրիայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել այդ երկիր մի շարք ապրանքների արտահանման մաքսատուրքերի վերանայման և ազատ առևտրի համաձայնագրի գործողության հնարավոր վերսկսման վերաբերյալ:
Հունվարի 11-ից Սիրիայի նոր իշխանությունները ներմուծման համար միասնական մաքսատուրքեր են սահմանել, ինչի հետևանքով Թուրքիայի և Սիրիայի սահմանին բեռնատարների հերթեր են գոյացել:

«Բանակցությունների արդյունքում որոշվել է, որ հունվարի 11-ին ընդունված միասնական մաքսատուրքերի մասին որոշումից հետո սիրիական կողմը կվերանայի մի շարք ապրանքների ներմուծման մաքսատուրքերը», - ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Հաղորդվում է նաև, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել վերսկսել բանակցությունները Թուրքիայի և Սիրիայի միջև 2011 թվականից դադարեցված ազատ առևտրի մասին համաձայնագրի ակտիվացման շուրջ՝ առավել մասշտաբային տնտեսական համագործակցության հասնելու համար: