ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է պաշտպանության նախարարություն

Հունվարի 28-ին, Բանակի օրվա  կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության  արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն այցելել է ՀՀ պաշտպանության  նախարարություն, հանդիպել ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ  Հարությունյանի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ  Օնիկ Գասպարյանի հետ:

Դեսպանը շնորհավորել է Վաղարշակ Հարությունյանին և Օնիկ Գասպարյանին Բանակի օրվա առթիվ, մաղթել հաջողություններ, կարևորել պաշտպանական ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական մակարդակը: