Mercedes-Benz-ը դադարեցնում է ներքին այրման շարժիչների մշակումները

Mercedes-Benz-ը դադարեցնում է ներքին այրման շարժիչների մշակումները

Mercedes-Benz-ը այլեւս չի իրականացնի ներքին այրման շարժիչների մշակումներ։ Այս մասին հայտարարել է Daimler-ի զարգացման գծով մենեջեր Մարկուս Շեֆերը։ Ինչպես փոխանցում է enovosty.com-ը, նա հայտարարել է, որ գերմանական հեղինակավոր մեքենաները արդեն ստեղծել է այդ տիպի իր վերջին շարժիչները, որոնք կլինեն «Ե» եւ «Ս» դասի մեքենաների վրա։ Դրանից հետո արդեն Mercedes-Benz-ը կկենտրոնանա բացառապես էլեկտրամեքենաների վրա։ Շեֆերը խոստովանել է լրագրողներին, որ ընկերությունն արդեն աշխատում է, որպեսզի սեփական ակումուլյատորային եւ տրանսմիսիոն համակարգերը ստեղծի։ Այս ուղղությամբ նույնիսկ որոշակի բյուջե է հատկացված։ Այժ իրականացվում են EQA-ի եւ Vision EQS-ի նախապատրաստական աշխատանքները։