Բազմաթիվ անգամներ նշել ենք, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը (հենց բնակչությունը, այլ ոչ թե ազգերը) պարզապես հրաժարվում է ընկալել այն սպառնալիքի մակարդակը, որը ստեղծել է փաշինյանական իշխանության նվաստացուցիչ զիջումների և Հայաստանի շահերի ուղղակի ոտնահարման քաղաքականությունը` անվանելով այդ հակահայկական աբսուրդի քաղաքականությունը «խաղաղության օրակարգ»։
Եվ հիմա, նախքան կարդալը, պարզապես հարցրեք ինքներդ ձեզ, թե մենք բոլորս համաձա՞յն ենք հայրենազրկվել:
Սա հուզական պնդում չէ, սա ուղղակի այն իրականությունն է, որը մենք համառորեն հրաժավում ենք ընդունել։
Որպես հերթական ապացույց ծանոթացեք ռազմական հանցագործ, այս իշխանության «բանակցային գործընկեր» Ալիևի հերթական հայտարարությանը, որը նա արել է Ադրբեջանի խորհրդարանի առջև իր ունեցած ելույթի ժամանակ 23.09.2024-ին։
Եւ այսպես, Ալիևը հայտարարում է, որ.
Հայաստանը խաղաղության օրակարգն օգտագործում է զենք գնելու համար և անվճար զենք ստանում Ֆրանսիայից։ Ուստի իր խոսքերով դա լուրջ խնդիր է։
Այնուհետև պնդում է, որ նրանք, ովքեր զինում են Հայաստանին, պետք է իմանան, որ իրենք ուղղակի պատասխանատվություն են կրելու այն իրադարձությունների համար, որոնք տեղի են ունենալու այսուհետ (այսինքն, պատերազմ):
Հետո Ալիևը կրկին հայտարարում է, որ իրենց նկատմամբ իբր պաշտոնական տարածքային պահանջները պետք է դադարեցվեն, ՀՀ Սահմանադրությունը պետք է փոխվի, Իսկ Մինսկի խումբը պետք է վերացվի։
Հիշեցնեմ, որ ֆաշիստ Ալիևի այս հայտարարությունն, ըստ էության, չեղարկեց թավշիստների բոլոր «Հոռոմ տատու» հեքիաթները խաղաղության օրակարգի մասով և փաստորեն ազդարարեց Հայաստանի ուղղությամբ նոր սպառնալիքների գեներացման փուլի մեկնարկը։
Իսկ բոլոր նրանք, ովքեր շարունակում են «քաղաքականությամբ չզբաղվել», որպես սփոփանք թող կանգնեն հայելու առջև և սկսեն կրկին պատմել «ղարաբաղցիների, նախկին կաշառակերների և վատ ռուսների» մասին ինքնասպան բարբաջանքները։
Ասում են` օգնում է նյարդերը հանգստացնել։
Արման Աբովյան