ԵՄ-ն ընդունեց նոր հակառուսական պատժամիջոցները

ԵՄ-ն ընդունեց նոր հակառուսական պատժամիջոցները

Եվրամիության երկրների դեսպանները համաձայնության են եկել հակառուսական պատժամիջոցների 13-րդ փաթեթի շուրջ, որն ուժի մեջ կմտնի փետրվարի 24-ին։ Այս մասին ասվում է ԵՄ Խորհրդում Բելգիայի նախագահության X սոցիալական ցանցում տեղադրված հաղորդագրության մեջ։ «Եվրամիության դեսպանները հենց նոր սկզբունքային համաձայնություն են ձեռք բերել պատժամիջոցների 13-րդ փաթեթի վերաբերյալ։

Փաթեթն այժմ կանցնի գրավոր հաստատման ընթացակարգ ԵՄ Խորհրդի կողմից և պաշտոնապես կհաստատվի մինչև փետրվարի 24-ը», - նշվում է տեքստում։