Գերմանիայի կառավարությունը կոչ է արել լիցքաթափել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում

Գերմանիայի կառավարությունը կոչ է արել լիցքաթափել լարվածությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում

Գերմանիայի կառավարությունը կարծում է, որ հակամարտության սրացումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վտանգավոր զարգացումներով հղի է եւ կոչ է արել դադարեցնել մարտերը, ներառյալ՝ ԵԱՀԿ մեխանիզմների ներգրավման միջոցով։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Զայբերտը։ «Կառավարությունը տեսնում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հակամարտության բռնկման մեջ վտանգավոր իրադրության զարգացում։ Մենք կոչ են անում երկու կողմին էլ անհապաղ դադարեցնել կրակը եւ վերադառնալ բանակցություններին, որի համար կա ԵԱՀԿ ՄԽ-ն։ Սա է մեր կոչը երկու կողմերին էլ»,- ասել է Զայբերտը, հավելելով, որ գերմանական արտաքին քաղաքական գերատեսչությունը մշտական կապի մեջ է Երեւանի եւ Բաքվի հետ իր դեսպանությունների միջոցով։