Անցյալի խաղերի մասին կմտածենք, բայց հիմա կենտրոնացած ենք Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա. Կապառոս

Անցյալի խաղերի մասին կմտածենք, բայց հիմա կենտրոնացած ենք Լիխտենշտեյնի դեմ խաղի վրա. Կապառոս

Մենք այժմ միայն  կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա, իսկ անցյալի խաղերի մասին կմտածենք ու հետևություն կանենք։ Այս մասին քիչ առաջ Լիխտենշտեյնի հավաքականի դեմ խաղից առաջ, նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

«Գիտենք, որ լեփ-լեցուն ստադիոն ենք ունենալու վաղը, դա շատ ուրախալի է մեզ համար։ Բնականաբար ոչ միայն 11 ֆուտբոլիստ է լինելու խաղադաշտում, այլ 13 կամ 14 հազար։ Սա ամենամեծ ուժը կլինի մեզ համար։ Մենք բոլորս խաղալու ենք», - ասաց իսպանացի մասնագետը։

Հարցին, թե ինչու Գերմանիայի հետ արտագնա խաղում չէր խաղում Անդրե Կալիզիրը, Կապառոսը պատասխանեց.« Կալիզիրը պետք է խաղա Լիխտենշտեյնի դեմ, դրա համար մեզ պետք էր, որ նա թարմ լինի ու տվեցինք նրան հանգստի հնարավորություն»։
Հիշեցնենք՝ վաղը՝ սեպտերմբերի 8-ին, Հայաստանի ազգային հավաքականը սեփական Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ԱԱ 2022 թվականի առաջնության նախընտրական մրցապայքարի J խմբի 6-րդ տուրի շրջանակում ուժերն է չափելու Լիխտենշտեյնի ընտրանու հետ։