Միջին աշխատավարձերի,թվացյալ բարձրացման, վիճակագրական մանիպուլյացիայի մասին

Միջին աշխատավարձերի,թվացյալ բարձրացման, վիճակագրական մանիպուլյացիայի մասին

«Մեկ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ  Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

«Միջին աշխատավարձերի,ԹՎԱՑՅԱԼ բարձրացման, վիճակագրական մանիպուլյացիայի մասին
_____________________________________________________
Վարչապետը հպարտորեն հայտարարում է, որ Հայաստանում, իբրև թե, բարձրացել են միջին աշխատավարձերը. վարչապետին եմ ուղղում հետևյալ հարցադրումները
1. Պարոն վարչապետ, կարող ե՞ք մատնանշել, թե ո՞ր ոլորտների աշխատողների միջին աշխատավարձերն են բարձրացել. արդյո՞ք բարձրացել են ՏՈՒՐԻԶՄԻ ոլորտի, ԱՌԵՎՏՐԻ ոլորտի, ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ոլորտի, որևէ այլ ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձերը. առկա տեղեկատվության համաձայն` չի բարձրացել նույնիսկ ՖԻՆԱՆՍԱԲԱՆԿԱՅԻՆ ոլորտի աշխատակիցների միջին աշխատավարձը.
2. Ակնհայտ չէ՞ արդյոք, որ կորոնավիրուսային ճգնաժամով պայմանավորված` բազմահազար մարդիկ կորցրել են իրենց աշխատանքը և բազմաթիվ ոլորտներ մատնվել են պարապուրդի, հետևաբար ի՞նչ աշխատավարձերի բարձրացման մասին է խոսքը
3. Ակնհայտ է, որ ՄԻՋԻՆ աշխատավարձերի ԹՎԱՑՅԱԼ բարձրացումը պայմանավորված է ԲԱՑԱՌԱՊԵՍ պետական պաշտոնյաներին տրված աստղաբաշխական պարգևավճարներով, հետևաբար դրանից ի՞նչ ՕԳՈՒՏ ունեն հասարակ քաղաքացիները, աշխատողները կամ այն մարդիկ, որոնք կորցրել են իրենց աշխատանքը: Հ.Գ կարծում եմ ցանկացած վիճակագրական տվյալ հրապարակելիս` անհրաժեշտ է նշել, թե այն ինչպես է ձևավորվում....., կարևոր են ոչ թե թվերը, այլ դրանց ԻՐԱԿԱՆ բովանդակությունը....»։