Բաքվում ցրել են ֆեմինիստների ցույցը

Բաքվում ցրել են ֆեմինիստների ցույցը

Կիրակին հանգիստ չի անցել Ադրբեջանի մայրաքաղաքում։ Ըստ տեղի Minval լրատվական կայքի փոխանցման, հոկտեմբերի քսանին ժամը 15:00-ի սահմաններում, Բաքվի Նիզամիի փողոցում ֆեմինիստներն ակցիա են անցկացրել՝ բողոքելով ընտանեկան բռնության դեմ և պահանջելով կանանց իրավունքների պաշտպանություն:

Ըստ հրապարակման, ցույցի վայր ժամանած իշխանությունները կոշտ կերպով ցրել են չսանկցիավորված ակցիան։ Կան բերման ենթարկված։ Ավելի ուշ ադրբեջանական սոցկայքերում լայն քննարկման առարկա է դարձել ոստիկանների գործողությունները։ Առհասարակ, վերջին օրերին Ադրբեջանում սկսվել է բավական բուռն խլրտում, ինչը ,սակայն, ճնշվում է իշխող վարչակարգի կողմից։