Սղաճը հասել է 13 տարվա առավելագույն ցուցանիշին

Սղաճը հասել է 13 տարվա առավելագույն ցուցանիշին

Միացյալ Նահանգներում սպառողական ինդեքսը վերջին 12 ամիսների ընթացքում հասել է 4,2 տոկոսի, ինչը ամենաբարձր ցուցանիշն է 2008 թվականի սեպտեմբերից սկսած։ Մասնագետները կարծում են որ նման պայմաններում սղաճը կհասնի 36 տոկոսի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Աշխատանքի նախարարությունը։ Ապրիլին, մարտի համեմատությամբ, սպառողական գները աճել են 0,8 տոկոսով։ Սա այն դեպքում, երբ մասնագետները ակնկալել են 0,2 տոկոս աճ։

Այս ցուցանիշը պայմանավորված է այն հանգամանքի հետ, որ կորոնավիրուսային ինֆեկցիայի թուլացումը բերել է պահանջարկի ավելացման։ Առանց հաշվի առնելու սննդամթերքի եւ էներգակիրների գները, սպառողական գների բազային ինդեքսն աճել է 0,9 տոկոսով եւ սա ամենաբարձր ցուցանիշն է սկսած 1982 թվականից։ Վերջին մեկ տարվա ընթացքում էլ առաջին անգամ բենզինն է էժանացել։ Թանկացել են տրանսպորտային ծառայությունները եւ հյուրանոցներում կեցության գները, հայտարարում են ԱՄՆ Աշխատանքի նախարարությունում։