Ով ժողովրդին խաբի, չաթ..խ ա. լարված իրավիճակ՝ 4-րդ գյուղում

«Գալիս են, թող գան, արա, ինչ ես վախենում, ժողովրդին ով կուտ ա տալիս, խաբում ա, ինչը չաթ․․․ա, սաղ օրը չըլում են մեզ»,-զայրացած ասաց Հաղթանակ թաղամասի բնակիչներից մեկը։
Նշենք, որ Հաղթանակ թաղամասի բնակիչները այսօր ճանապարհ էին փակել՝ այս եղանակով փորձելով իշխանության ուշադրությունը կենտրոնացնել քաղաքացու խնդիրների վրա։ Ժողովուրդը բողոքում է՝ հողերի նշանակությունը թույլ չեն տալիս փոխել, սեփականության վրա մի բան կառուցել, տունը նորոգել՝ հիմնավորելով, որ հողերը գերեզմանատանը մոտ են եւ սանիտարական գոտի են համարվում: Շուրջ երեք տարի է թաղամասի բնակիչները պետական կառույցների դռներն են ընկած՝ գույքի, հողի հարցերով, սակայն քաղաքապետ փոխվելուց հետո, ամեն ինչ սկսվում է զրոյից։ Փաշինյանի նման՝ ով եկել, խնդրի քննարկումը սկսել է զրոյական կետից։ Հաղթանակ թաղամասում հողաբաժանման արդյունքում մարդկանց սեփականության իրավունքը ոտնահարվել է, մարդիկ չեն կարողանում իրենց սեփականաշնորհման վկայականները փոխարինել։
«Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները տասնամյակներ շարունակ սպասել են իրենց հողերի սեփականության իրավունքի հարցի լուծմանը։ Երևանի քաղաքապետարանը գործընթացը գործնական փուլ է տեղափոխել, և 2022 թվականից սկսած՝ հողի սեփականության ակտերի հիման վրա արդեն 96 որոշում է կայացվել։
Այսօր թաղամասի բնակիչները փակել են ճանապարհը՝ բարձրաձայնելով իրենց մտահոգությունները։ Խնդրի քննարկման նպատակով դեռևս հունվարին Երևանի քաղաքապետը հանդիպել է բնակիչների հետ, նախորդ շաբաթ նրանց ընդունել է քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը, ով նաև այս չորեքշաբթի կրկին կընդունի նրանց։
Քաղաքային իշխանությունները պատրաստ են իրենց լիազորությունների շրջանակում շարունակել աշխատանքները՝ հարցի հնարավոր լավագույն լուծումը գտնելու համար»,- տեղեկացնում է քաղաքապետի խոսնակը։
Մանրամասն՝ տեսանյութում
Կարծիքներ