Պամելա Անդերսոնն ամուսնացել է 6-րդ անգամ

Պամելա Անդերսոնն ամուսնացել է 6-րդ անգամ

Աշխարհահռչակ դերասանուհի եւ մոդել Պամելա Անդերսոնը վեցերորդ անգամ ամուսնացել է։ Ամուսինը Դեյ Հեյհեյսթն է։ Այս մասին գրում է The Daily Mail պարբերականը։

53-ամյա դերասանուհու ամուսնությունը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան նախաշեմին, չափազանց նեղ շրջանակում եւ համեստ պայմաններում։ Հեյհերսթը շինարար է։ Զբաղվել է Վանքուվերում Անդերսոնի ընտանիքին պատկանող անշարժ գույքի վերանորոգման աշխատանքներով։

Այդ կալվածքը ժամանակին պատկանելի է դերասանուհու տատիկին ու պապիկին, այնուհետեւ անցել է դերասանուհուն։ Այնտեղ է տեղի ունեցել դերասանուհու ծնողների հարսանիքը։