Մակրոնն ու Փեզեշքիանը միմյանց խնդրանքով են դիմել. ի՞նչ է հայտնի

Մակրոնն ու Փեզեշքիանը միմյանց խնդրանքով են դիմել. ի՞նչ է հայտնի

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, որի ժամանակ Թեհրանին կոչ է արել նպաստել տարածաշրջանի ապաէսկալացմանը։ 

Տեղեկությունը հայտնում է «France Press» գործակալությունը՝ հղում անելով Ելիսեյան պալատին:

«Մակրոնն ընդգծել է ընդհանուր ապաէսկալացիային աջակցելու գործում Իրանի պատասխանատվությունը և կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը ապակայունացնող խաղացողների վրա, որոնք օգտվում են նրա աջակցությունից»,-ասված է տեքստում:

Իրանի առաջնորդի վարչակազմից իրենց հերթին հայտարարել են, որ զրույցի ընթացքում Փեզեշքիանն ու Մակրոնը քննարկել են, թե ինչպես են երաշխավորելու հրադադարը Լիբանանի շիական «Հզբոլլահ» շարժման և իսրայելական կողմի միջև:

Նշվում է, որ Իրանի նախագահը Մակրոնին խնդրել է համագործակցել եվրոպական այլ երկրների հետ, որպեսզի ստիպի Իսրայելին վերջ դնել Գազայում ու Լիբանանում կատարվող ցեղասպանությանը և հանցագործություններին: