ԼՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ԼՀԿ-ն առաջարկներ է ներկայացրել ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Սիրելի՛ քաղաքացիներ,

Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է իր առաջարկները ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ։

Մեր կողմից ներկայացվել է 140 առաջարկություն՝ ինչպես Հանրապետության տարբեր մարզերի համայնքների ու մայրաքաղաքի (բնակֆոնդ, վթարային շենքերի ամրացում, դպրոցներ, մանկապարտեզներ, մշակույթի տներ, ոռոգման եւ խմելու ջրի ցանց, ճանապարհներ, լուսավորություն եւ այլն), այնպես էլ հանրապետական նշանակության (1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սոցիալական փաթեթի ծրագրի շահառուների, բնապահպանական ծրագրերի եւ այլն) խնդիրների վերաբերյալ։

Հուսանք, որ դրանք հաշվի կառնվեն այս տարվա պետական բյուջեն ընդունելիս»։