Սեւ ձյուն է եկել

Սեւ ձյուն է եկել

Ռուսաստանի Իվանովոյի մարզի Զավոլժսկի շրջանի Զարենի գյուղում սեւ գույնի ձյուն է եկել։ Այս մասին հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը։

Տեղի բնակիչները կարծում են, որ նման բնական անոմալիայի պատճառ կարող է դառնալ գյուղում գտնվող տրիկոտաժի ֆաբրիկայի ծխատարից արձակված ծուխը։ Գյուղի հնաբնակներն էլ նշում են, որ նախկինում նման բան երբեք չի եղել իրենց կողմերում։