ՍԴ-ի նկատմամբ վստահության համար պետք է 2 բան

ՍԴ-ի նկատմամբ վստահության համար պետք է 2 բան

Թավշյա հեղափությունը ոչ միայն մերժեց պետության բռնազավթումն իրականացրած խմբավորմանը ՝ հեռացնելով իշխանությունից, այլև մերժեց այդ խմբավորման կողմից պարտադրված Սահմանադրությունը։Ինչը, ցավոք, չընկալվեց, չգիտակցվեց։ «Եվ կար միտում, որը պահպանվում է ,որ մեղավորությունը  ոչ թե Սահմանադրության մեջ է, այլ խմբավորման բնույթի մեջ» ։ «Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում. հնարավո՞ր է» թեմայով քննարկմանը հայտարարեց հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցն՝ ավելացնելով, թե որոնք էին այդ ընկալումները․«Եկավ նոր, բովանադակությամբ ավելի ժողովրդավարական իշխանություն, ու էդ դեպքում էս Սահմանադրությունը նորմալ է։ Իրականում, նորմալ չէ, չի համապատասխանում ժողովրդավարական, իրավական պետության չափանիշներին, չի երաշխավորում իշխանությունների տարանջատման սզկբունքը և գործիքները չեն նկարող նպաստել որևէ կերպ ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահությանը»։

Արթուր Սաքունցը անդրադարձավ նաև առնչվող մյուս ոլորտներին՝ ասելով, որ  2 տարվա ընթացքում առողջապահական, դատական համակարգում որպես այդպիսին որևէ քայլ չի արվել արդյունքի իմաստով։ Սակայն,  ընդունվել են փաստաթղթեր՝ դատաիրավական, ոստիկանական բարեփոխումների, հակառուպցիոն ռազմավարություններ, որոնց իրականացումը սկսվում է նոր-նոր։

«Մենք 2 տարվա ընթացքում հասցրեցինք միայն այդ փաստաղթերը ընդունել։ Սահմանադրական դատարանի հարցը բոլորովին այլ տիրույթում է գտնվում և դա կոչվում է ՀՀ Սահմանադրություն։ Դատական, դատախազական համակարգ, սրանք էլ ունեն սահմանադրական կարգավորման անհրաժեշտություն , բայց Սահամանդրական դատարանին ուղղակիորեն պայմանավորված և այս առումով, իհարկե, օրակարգում միակ հարցը , որ իմ համոզմամբ՝ մնում է և դրա ուղղությամբ սկսված աշխատանքները տարվա սկզբին են սկիզբ առել և չգիտենք էլ ինչով կավարտի, Սահմանադրության ընդունումն է։ Որովհետև այն կարգավորումները, որ ցավոք, կան դեռևս գործում են, չի համապատասխանում այն օրակարգին, որի մասին նշեցիք»,- հավելեց իրավապաշտպանը։  

Այն է՝«Սահմանադրական դատարանի հանդեպ հանրային վստահության վերականգնում։
«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանն էլ առաջարկեց արձանագրել ՍԴ-ի նկատմամբ վստահության ձևավորման կոնցեպցիան, ինչպես է այն ձևավորվում։ Ըստ Եգորյանի՝ կարևոր է ՍԴ-ի հեղինակության բարձրացմանն ուղղված, միտված գործողությունները, միջոցառումները։ Ըստ որում, դրանք զուտ  օրենսդրական փոփոխությունների հարց չեն լուծում և անկախ նրանից, թե օրենքի որակն ինչպիսին է, շատ կարևոր է այն ստանդարտների ու չափանիշների ճիշտ, լայն ու կոնտեքստային մեկնաբանությունները, որոնք սահմանված են Սահմանադրությամբ և ՍԴ-ի մասին օրենքով։

«Մեծ հաշվով, դրանք երկու կարևորագույն ստանդարտներ են․ մասնագիտական բարձր որակներն ու անձնական բարոյական բարձր հատկանիշները։ Կոնվենցիան ևս ՄԻԵԴ դատավորների համար սահմանում է այս երկու կարևոր ստանդարտը»,-ասում է Եգորյանը։

Նրա խոսքով շատ կարևոր է հասկանալ, թե 2018-ի հեղափոխությունից հետո ինչ էր ենթադրում այդ գործընթացը։ Նախ՝ խորքային մոտեցում այս չափանիշների նկատմամբ  և որոնք կբացառեն այդ ստանդարտների նկատմամբ ֆորմալ, ֆորմալիստական մոտեցումները։ Մեկ պարզ օրինակ՝ եթե մինչև 2018-ը 5-10-15-20 տարի ունեցել ենք պետական կառավարման համակարգի ու հասարակությունում ու ակադեմիական շրջանակներում ձևավորած մի ֆորմացիա ու արատավոր միջավայրը, որն ըստ էության չի ապահովել ինչպես անհատական իրավունքների, այնպես էլ քաղաքացիական հասարակության զարգացումը , ապա այսօր «այդ ստանդատների կուրորեն կիրառման հետևանքով կապահովենք հետհեղափոխական շրջանում վերածնունդը նախորդ արատավոր համակարգի կողմից բուծված, աճեցրած կադրերի, որոնք նորից մեր պետությունը վերածելու են նույն արատավոր համակարգի»,-կարծում է Եգորյանը։ 

Նրան հարց՝ բայց չէ՞ որ նշված չափորոշիչներն այնքան էլ չափելի չեն։Այսինքն՝ նորմա՞լ է նախկիններին տոտալ մերժել՝ նրանց վերագրելով ոչ բարձր հատկանիշներ և մյուս կողմից, այդ մոդելն արդեն չի աշխատում․ նախկինները կարող են շատ հանգիստ տեղավորվել նոր համակարգում։ Եգորյանը հարցադրման հետ համաձայն չէ, որ այդ չափանիշները չափելի չեն։Այլ հարց է, որ դրանք մաթեմատիկական բանաձևի ճշգրտությամբ չեն։

«Մի պարզ օրինակ, այսօր կառավարության կողմից ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրվում մի անձ, չեմ կենտրոնանա նրա հոր հետ կապված․․ նրա հոր փաստը, բայց կկենտրոնանամ շատ կոնկրետ փաստերի վրա, որոնք խոսում են հենց Վահրամ Ավետիսյանի մասնագիտական որակների ու անձնական հատկանիշների մասին։ Թեկնածուն մի մարդ է, մի իրավաբան, որը պետական բարձր պաշտոն զբաղեցնելու շրջանակներում օրենքով սահմանված  սահմանափակումները շրջանցելու նպատակով, դիմել է կեղծ գործարքների և սա արել է դրամական եկամուտներ ստանալու և դրանք քողարկելու նպատակով։ Սա կապ չունի իր հոր հետ, կապ ունի անձնական հատկանիշների հետ, որոնք դրսևորվելու են, որովհետև դա ինքն է»,-ասաց փաստաբանը։  Նա նշեց, որ սրա համար պետք չեն առանձնապես մեծ ֆորմուլաներ։ Ըստ այդմ՝ չկա նաև մեծ պրոբլեմ։ Կա պրոբլեմ՝ իրերն իրենց անունով կոչելու մասով։

Եգորյանը որպես ամփոփում ասում է, որ անպիտան թեկնածուներին դուրս բերելուց հետո պետք է լինի լավ թեկնածուների միջև սուր մրցակցություն հավասարության, թափանցիկության ու արդարության ստանդարտներով։ Ինչն էլ կբերի ՍԴ-ի հեղինակության ավելացմանը, կօգնի նրան թոթափվել դակող մարմնի իմիջից։ Սա լուրջ, ծանր ու տևական աշխատանքի անհրաժեշտություն է զգում։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն էլ ասաց, որ ՍԴ դատավորների մասին երբ խոսում ենք, շատ կարևոր է հասկանալ, որ նրանք չպետք է լինեն միայն պրոֆեսիոնալներ։ «Որովհետև տպավորություն է, որ կառավարությունում ասում են՝ լավ, եթե պրոֆեսիոնալ ու շատ ակտիվ չի քննադատում, ուրեմն, կարելի է իրեն առաջադրել։ Նույն տրամաբանությամբ՝ եթե Արփինե  Հովհաննիսյանն էլ չքննադատեր, ուրեմն՝ նրան էլ կարող էին առաջադրել։ Շատ կարևոր է այս մարդու՝ իսկականից լավ քաղաքացի լինելը։ Մարդ, որի համար մեկ չէ, թե ինչ է կատարվում երկրում, որովհետև ՍԴ -ում մեծ մասը պրոֆեսիոնալներ էին․ նրանք, ովքեր հեռացվեցին, նրանք, ովքեր մնացին, բայց դա ոչ մի կերպ չօգնեց, որ կեղծված ընտրությունները այդպիսին ճանաչվեին »,-ասաց Իաոննիսյանը։ Կամ Սամանադրությանը հակասող  միջազգային պայմանագրերը չդակվեին ու ուղարկվեին ԱԺ։ Այլ խոսքով՝ չլիներ մտածելակերպը, որ «կարևորը՝ տեղս տաք լինի, ոչ ոք ոչինչ չբզբզա»։