Չարենցավանի մարզական փառատոնը ճանաչվել է լավագույնը

Չարենցավանի մարզական փառատոնը ճանաչվել է լավագույնը

Չարենցավան համայնքում սեպտեմբեր ամսին անցկացված մարզական փառատոնը ճանաչվել է լավագույններից մեկը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից արժանանալով երկրորդ մրցանակի: Համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանն երեկ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում մասնակցել է մրցանակաշխությանը: Գավաթներն ու հավաստագրերը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը:
Նշենք, որ փառատոնին մասնակցել են 43 քաղաքային, 5 գյուղական համայնքներ և Ստեփանակերտը: Հաղթող է ճանաչվել Վանաձորը, երկրորդ տեղը զբաղեցրել է Չարենցավանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գավառը