Ավելացել է ընտանեկան բռնությունը․ ահազանգում է Անտոնիու Գուտերեշը

Ավելացել է ընտանեկան բռնությունը․ ահազանգում է Անտոնիու Գուտերեշը

Կորոնավիրուսային պանդեմիայով պայմանավորված կարանտինը հանգեցրել է ընտանեկան բռնության դեպքերի թվի ավելացման։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը, թվիթերյան իր էջում կատարելով համապատասխան գրառում։ «Վերջին շաբաթներին, պայմանավորված սոցիալական եւ տնտեսական ճնշումների ավելացմամբ, եւ վախով, մենք ականատեսն ենք լինում ընտանիքում բռնության դեպքերի կտրուկ աճի՝ ամբողջ աշխարհում»։ Նրա խոսքերի համաձայն, անհրաժեշտաբար ինքնամեկուսացված որոշ կանայք հայտնվել են իրենց զուգընկերների կամ ամուիսնների թակարդում, ովքեր հակված են դաժան վերաբերմունքի։ Գուտերեշը նաեւ մատնանշել է, որ մի շարք երկրներում կանանց դիմումները աջակցության ծառայություններին կրկնակի անգամ ավելացել է։ Սա այն դեպքում, երբ օրինակ բուժհաստատությունների եւ ոստիկանության աշխատանքը գերբեռնված է, իսկ ընտանեկան բռնությունից տուժածներին օգնող տեղական խմբերի մոտ կա ռեսուրսների սղություն։ Գուտերեշը հայտարարել է, որ կառավարությունները կորոնավիրուսի դեմ պայքարի իրենց գործողություններում պետք է այնպես անեն, որ բացառվեն ընտանեկան բռնության դեպքերը, օրինակ, ֆինանսական հատկացումներ կատարեն ոչ առեւտրային այն կազմակերպություններին, որոնք զբաղվում են բռնության զոհերին աջակցելով։