Ինչքան հասկացա, վերացնել բառը դուրները չի եկել, բայց այն բազմիմաստ բառ է, Թումանյանն էլ էր օգտագործում

Ինչքան հասկացա, վերացնել բառը դուրները չի եկել, բայց այն բազմիմաստ բառ է, Թումանյանն էլ էր օգտագործում

«2023 թվականի ապրիլի միտինգը նրա համար էր, որ կոչ անենք՝ Փաշինյանը ճանաչի Ղարաբաղը: 2022 թվականի հոկտեմբերին նա ճանաչել էր Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, դրանից հետո Ադրբեջանը փակեց Լաչինի միջանցքը՝ ասելով, որ եթե Արցախն իմն է, ապա ինչի պիտի ստեղ միջանցք լինի, ռուս խաղաղապահներ լինեն»։ Այս մասին քիչ առաջ դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը։

Հիշեցնենք, որ այսօր տեղի էր ունենում Բագրատյանի գործով հերթական դատական նիստը։ Նա մեղադրվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին բռնության կոչեր հնչեցնելու մեջ։ «Արա, ինչի՞ եք մեռնում, վերացրեք էդ մարդուն, վերջացրեք արա, վերացրեք էդ իշխանությունը ձեր ուժով, ձեր թափով»,- վերոնշյալ ակցիայի ժամանակ հայտարարել էր Հրանտ Բագրատյանը։

«Ապրիլի իմ ելույթի ժամանակ ասացի՝ եթե գետինը չորանա, պատերազմ է լինելու, Ղարաբաղը դատարկելու են, 4 ամիս հետո եղավ էդ բանը։ Էսօրվա դատական նիստում մեղադրողն ասաց՝ մեր դուրը չի եկել վերացնել բառը: Բայց չի ասված չէ՞՝ վերացնել, ջարդել։ Ի դեպ,  վերացնել բառը Թումանյանն օգտագործում էր վսեմացնելու իմաստով, այն բազմիմաստ բառ է: Ինչքանով հասկացա՝ վերացնել բառը դուրները չի եկել»,- նշել է նախկին վարչապետը: