Լավ է ուշ, քան երբեք

Լավ է ուշ, քան երբեք

Մեկ ամսից ավել է, ինչ պատգամավորների առնվազն 1/4-ի պահանջով՝ իրավունքի ուժով ստեղծվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքված և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովը: Սակայն հանձնաժողովի կազմը չէր հաստատվում եւ այն նիստեր չէր հրավիրում։ Այսօր ԱԺ խոսնակը հաստատել է կազմը, որը ներկայացնում ենք ստորեւ։

Հանձնաժողովի նախագահ՝ Արծվիկ Մինասյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ

Հանձնաժողովի անդամներ՝

Գեւորգ Պապոյան -Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Բաբկեն Թունյան  - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Ծովինար Վարդանյան -  Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Արուսյակ Մանավազյան- Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Հովիկ Աղազարյան- Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Արուսյակ Ջուլհակյան - Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Սերգեյ Բագրատյան- Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ
Էլինար Վարդանյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ
Թադեւոս Ավետիսյան - Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության անդամ
Հայկ Մամիջանյան- Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ:

Դեռեւս հոկտեմբերի 27-ին Խորհրդարանը հաստատեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամների թիվը: Այն ընդունվեց 83 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով: Հանձնաժողովը կնախագահի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը: 44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։ Պատերազմից հետո, այդ թվում` հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներից քննադատություններ հնչեցին, թե գումարը ոչ նպատակային է ծախսվել: Նախագահ Արմեն Սարգսյանը, որը նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է,պահանջել էր, որ հիմնադրամի միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ կառավարությունը հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի, ընդ որում, դա անի առավելագույնս հրապարակային: Սակայն ձայն բարբառո հանապատի։