Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ․Լեւոն Քոչարյան

Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ․Լեւոն Քոչարյան

«Ով ինչ հիմարություն անի ու վերջում ասի՝ ես աջակից եմ, դա ոչինչ չի նշանակում»։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը` անդրադառնալով վերջերս ձերբակալված «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջի ադմինին, որը նշել էր, թե համակրում է Ռոբերտ Քոչարյանին։

Հիշեցնենք՝ այդ էջով տեղեկատվություն էր հրապարակվել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ 

Լեւոն  Քոչարյանի խոսքով՝ ԱԱԾ-ի հրապարակած այն տեսանյութը, որտեղ փակված էր անձի դեմք, փոխված էր ձայն եւ նա ներկայանում էր Ռոբերտ Քոչարյանի աջակից, ինչ-որ զավեշտալի, ծիծաղելի տեսանյութ է․ «Պահանջում եմ ամենայն օրենքի խստությամբ բացահայտվի, թե ով է այդ մարդը, ի՞նչ կապ ունի մեր հետ։ Անցել է ժամանակ, փորձում ենք հասկանալ՝ ով կարող է լինել, սակայն չենք հասկանում»։