Մեր ոսկե ձկնիկը հանձնել՝  կարթից է խոսում 

Մեր ոսկե ձկնիկը հանձնել՝  կարթից է խոսում 

Քրիստոսն զգուշացնում է․ «Զգույշ եղեք, գուցե մեկը ձեզ խաբի, որովհետև շատերը կգան իմ անունով ու կասեն, թե` ես  եմ  Քրիստոսը, և շատերին կմոլորեցնեն Մատթ.7։ 15 16։ Հիմա Փաշինյանը եկել ու Հիսուսի անունով փորձում է մոլորեցնել մի ողջ ժողովրդի։ Ահա թե ինչ է ասում․ «Եթե ուզում ես մարդուն կերակրել ոչ թե նրան ձուկ տուր, այլ սովորեցրու ձուկ բռնել»։

Նա մեր ոսկե ձկնիկը հանձնել, եկել՝ կարթից է խոսում։ Լիճը ձկներից դատարկել, ասում է՝ կարթ տամ, գնացեք լճում որս արեք։ Ժամանակին մի լավ անեկդոտ էր շրջանառվում․ «Սևանա լճում մարդամեկը մի ոսկե ձկնիկ է բռնում։ Ոսկե ձկնիկն ասում է․
-Ո՜վ մարդ, խնդրում եմ ինձ բաց թող, ես կկատարեմ քո երեք ցանկությունները:
  Էս մարդն էլ թե՝ ես  երեքը մեկում կասեմ․
- Ի՞նչ կլինի Արցախը հանձնենք, որ հանգիստ ապրենք։ 
Ոսկե ձկնիկը թևերը կանթում է գոտկատեղին ու ասում.
-Պա հետո վըննե՞րս եք ( ոտերս ) ուտիլու։
Այդ մարդը Նիկոլ Փաշինյանն էր, որ մեր ոսկե ձկնիկը հանձնեց ու ոչ մեկը ձայն չհանեց, չասաց՝ պա հետո վըննե՞րս եք ( ոտերս ) ուտիլու ։ 
Հիմա ասում է ՝ կարթ տամ, գնացեք ձուկ որսացեք։ Գիտի, որ էլ ոչ ձուկ կա, ոչ լիճ։ Ոսկե ձուկ չկա, որ ասի՝ ինձ էլ կերար, հետո ի՞նչ ես անելու։ Ոսկե ձկնիկից հետո անցել է մյուս ձկներին։ Կարթերը բաժանել է իր մերձավորներին, որ մեզ մանրաձկների տեղ որսան․․․Ոսկե ձկնիկը չկա․․․