Երեք ահաբեկիչ է վնասազերծվել

Երեք ահաբեկիչ է վնասազերծվել

Ռուսաստանի Դաղստանի ինքնավար հանրապետությունում իրականացված հակաահաբեկչական հատուկ գործողության ընթացքում, որն ուղեկցվել է նաեւ զինված բախումով, երեք ահաբեկիչ է ոչնչացվել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Գործողությունը տեղի է ունեցել Մախաչկալա-Ղըզըլյուրտ մայրուղու վրա։ Անհայտ անձինք զինված հրազենային զինատեսակներով, հարձակում էին իրականացրել ճանապարհային ծառայություն իրականացնող ոստիկանների վրա, որից հետո ժամանել են նոր ստորաբաժանումներ եւ իրականացվել վնասազերծման գործողություն։