Ձեր ուզածն ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը տաք, պրծնե՞ք ․․․

Ձեր ուզածն ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը տաք, պրծնե՞ք ․․․

Շարքային քաղաքացին իր դատողությանն է ապավինում։ Եթե ՀՀ ցանկացած քաղաքացու հարցնես, թե որն է իր քաղաքական  պահանջը, կասի․

-Չհրաժարվել Արցախից։  

-Պաշտպանել ՀՀ տարածքային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։ 

- Հասնել հայոց ցեղասպանության ճանաչմանը։ 

- Զորացնել, ուժեղացնել Հայոց Բանակը։ 

- Որպես միասնության շաղախ՝ համախմբվել Հայ Առաքելական եկեղեցու շուրջը։ 

- Անհապաղ պետք է միավորել Հայաստանի, Սփյուռքի ուժերը։ 

Կարծում եմ այս դրույթներին առաջինը պիտի կողմ լինի առաջինը ազգային իշխանությունը,  ազգային ժողովը,  որովհետև սա մեր ժողովրդի համավաքական կամքն է։ Կա՞ մեկը, որ ուզում է հրաժարվել Արցախից, Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց կամ ուզում է, որ եկեղեցու դեմ հալածանք իրականացվի, Հայաստանին  ֆինանսապես ու հոգեպես աջակցող Սփյուռքին պառակտելը։ Նման մարդու մասին, եթե այդպիսինը կա, վստահաբար կասեն՝ դավաճան է։ 

Ազգային ժողովում այսօր Աղվան Վարդանյանի դրույթները հենց դրա մասին էին, մեջբերեմ․  
Մի քանի պարզ բան. ով/ովքեր հրաժարվում են Արցախից, Հայաստանի Հանրապետությունում դատապարտվելու են պետական դավաճանության համար։

Ով/ովքեր անկարող են պաշտպանել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ե՛ւ իրենք, ե՛ւ իրենց սերունդները տեղ չեն ունենալու մեր երկրում։

Ով/ովքեր ուրանում են հայոց ցեղասպանությունը, պատասխան են տալու սրբադասվածների առաջ։
Ով/ովքեր թուլացրել-քայքայել են հայկական բանակը, Արցախի պաշտպանության բանակը, ներում չեն ունենալու։
Ով/ովքեր հարձակվում են հայկական ինքնության հիմնասյուներից մեկի՝ Հայ առաքելական եկեղեցու վրա, նզովված են լինելու։ 

Ով/ովքեր պառակտում են մեր ժողովրդին Հայաստանում ու Սփյուռքում, ծառայության մեջ են մեր մրցակիցների ու հակառակորդների մոտ։

Այսինքն այս ամենից իշխանությունը հրաժարվում ու հաթաթա՞ է տալիս՝ Աժ փոխնախագահ Արշակ Հակոբյանի  ու թիմակից պատգամավորների կողմից։ Բա ձեր ուզածը ի՞նչ է։ Շատ կուզեի ԱԺ փոխնախագահին  հարցնել՝ ուզածդ ի՞նչ է, Արցախն ու Հայաստանը տաք- պրծնե՞ք․․․ Ինչի՞ ես վրդովվել, գրգռվել, խանգարվել, տագնապել, հուզվել, մտատանջվել  ու շնչահեղձությունից փրկված հիվանդի նման շնչահեղձությամբ խոսում։ Ասում ես, որ բոլորի հետևից հատիկ- հատիկ կգնաք։ Ի՞նչ է,  չե՞ք գնում։ Հինգ տարի խոսում եք, ու՞ր է ձեր արածը, գնացածի արդյունքը,  ստեղծածը, թողածը․․․ Քանդուքարափ արիք երկիրը, թշնամուն հանձնեցիք, հիմա էլ հաթաթա՞ եք տալիս, որ երկիրը հանձնելուց ձայն ծպտուն չլինի՞։