Ֆրանսիայում ծնելիության աճի յուրօրինակ ձեւ են գտել 

Ֆրանսիայում ծնելիության աճի յուրօրինակ ձեւ են գտել 

Ֆրանսիական Մոնտրո-Ֆետ-Յոն համայնքի ղեկավարը ծնելիության աճի բավական յուրօրինակ ձեւ է գտել։ Նա առաջարկել է իր գյուղի բնակիչներին անվճար բաժանել սեռախթանիչներ։ Համայնքապետ Ժան Դեբոսին ասել է, որ իր համայնքում մոտ 700 մարդ է ապրում, մինչ դեռ համայնքի երկու դպրոցները փակման եզրին են ու գյուղը փաստացի մեռած է։

Նրա արձակած հրամանագրի համաձայն, 18-40 տարեկան գյուղի ամեն մի բնակիչ, որը ունի զուգընկեր, իրավունք է ստանում համայնքի հաշվին անվճար սեռախթանիչ ստանալու։

Հրամանագիրը, սակայն բավական խնդրահարույց կարող է լինել, քանի որ Ֆրանսիայում սեռախթանիչները բաց են թողնվում միայն բժշկի հսկողությամբ, դեղատոմսի առկայության պայմաններում։