Հնարավոր է ոստիկանությունը որոշում է կայացրել ուժ կիրառել եւ հիմքեր է ստեղծում դրա համար. Վանեցյան

Հնարավոր է ոստիկանությունը որոշում է կայացրել ուժ կիրառել եւ հիմքեր է ստեղծում դրա համար. Վանեցյան

Հնարավոր է, որ  ոստիկանությունը ի սկզբանե որոշում է կայացրել ուժ կիրառել ցուցարարների նկատմամբ եւ հիմքեր է ստեղծում, որ այդ ուժը կիրառի: Խորհուրդ չեմ տա այդպիսի քայլի գնան: Ուզում եմ համոզված լինել, որ մեր ոստիկանությունը որեւէ պարագայում ուժ չի կիրառի սեփական ժողովրդի դեմ։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ժամեր առաջ ոստիկանության տարածած հայտնի հաղորդագրությանը։

«Մենք որեւէ նպատակ չունենք գնալու սադրանքների, եթե իրենք ստացել են տեղեկություններ, որ այստեղ պատրաստվում են անկարգություններ, սադրանքներ անել, դա կեղծ տեղեկություն է»,- պնդեց Վանեցյանը։