Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է Մինսկին նավթ մատակարարել Ղազախստանից

Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան հրաժարվել է Մինսկին նավթ մատակարարել Ղազախստանից

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, թե իբր Ռուսաստանը հրաժարվել է Ղազախստանից նավթ մատակարարել Մինսկին։ «Հնարավոր է Ղազախստանը կարողանա մեզ նավթ մատակարարել, եթե Ռուսաստանը համաձայնի։ Տարօրինակ է, որ մեր դաշնակիցը չի համաձայնում նավթ մատակարարել մեզ մեր մեկ այլ դաշնակցից։ Դե ինչ այսպիսին է իրադրությունը նավթի մատակարարման հարցում եւ մենք պետք է այս ամենի լուծումը գտնենք»,- ասել է Լուկաշենկոն, ըստ «БелТА»-ի փոխանցման։ Նա նաեւ հավելել է, որ Բելառուսը կձգտի իր նավթի պահանջարկի միայն 30-40 տոկոսը ծածկել ռուսական մատակարարումներով, 30 տոկոսը վերցնել Բալթյան երկրներից եւս 30 տոկոս էլ՝ Ուկրաինայից։ Ի դեպ, բելառուսական կողմը դիտարկում է, որ ռուսական նավթի փոխարեն կարելի է նավթ վերցնել նույնիսկ Լեհաստանից, նաեւ՝ Ադրբեջանից։ Դիտարկվում են նաեւ Ղազախստանի, Ուկրաինայի եւ Բալթյան պետություններից մատակարարումների տարբերակները նույնպես։