Դռնփակ ընտրություն՝ նոր Հայաստանում

Դռնփակ ընտրություն՝ նոր Հայաստանում

Մենք արդեն տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում տեղի են ունենում ռեկտորի ընտրություններ։ Ինչպես հաղորդում է մեր թղթակիցը, այս անգամ որոշվեց ընտրությունը անցկացնել դռնփակ։

Հետաքրքրական է, որ մինչ այս կոնսերվատորիայում ընտրությունները մշտապես եղել են բաց․ սա առաջին ընտրությունն է նոր Հայաստանում, որ անցկացվում է փակ դռների ետեւում։

Մրցութային հանձնաժողովը հղում արեց կոնսերվատորիայի կանոնադրությանը, որը իրավունք է տալիս նաև ընտրությունը փակ անցկացնելու։