Բաց-Նամակ     

Բաց-Նամակ     

  
Մեծարգո պրն Փաշինյան .Չեմ ուզում, որ Ձեզ մոտ այն տպավորությունը ստացվի, որ ես հակված եմ անընդմեջ նույնաբովանդակ դիմումներ ուղարկել Ձեր՝ առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքում,սակայն, այսօր ապրիլի 19 ին, երբ ես հեռախոսազրույց ունեցա ՀՀ Արդարադատության  պաշտոնյա  ոմն  Հակոբյանի հետ, վերջինս քմահաճ ու սառնասրտորեն տվեց ինձ «հերթապահ սառը պատասխան» առայն, որ իմ դեպքը չի հանդիսանում արտառոց:

Հիշեցնեմ, որ հարցս վերաբերվում էր ներման խնդրագրիս: Պարզվում է, որ վերջինիս համար արտառոց էր հանդիսանում պատերազմական վիճակը կամ էլ երևի գյուտ հնարելը:  Ուզում եմ հասկանալ, թե վերջապես կա, գործում է մի սրտացավ մարդկանցով պետական օղակ, որը ի զորու է հասկանալու և ըմբռնելու իմ 24 տարվա տառապանքները, կա մի պետական պաշտոնյա, որը իր աշխատանքային առօրյայում գեթ մի վարկյան ընդունակ է կամ ցանկություն ունի մտածելու «Դժբախտներիս» մասին : Չէ որ մենք տարբեր ենք ,միայն դատավճիռն է ընդհանուր, արդյո՞ք չեք կարծում, որ ժամանակն է փոխել այդ հնամաշ կարծրատիպը, և մարդու  մեջ փորձել վեր գտնել Մարդը: Արդյո՞ք չեք կարծում, որ 1996 թվականից առ այսօր հոսել են շատ գետեր, իսկ ես կարողացել եմ իմ մեջ ուժ գտնել և պահպանել իմ մարդկային կերպը և տեսակը: Հույս ու հավատով լեցուն՝ ձեռքերս ուղղում եմ Ձեր կողմից նետված դեպի փրկարար օղակը, սակայն, պարոն Հակոբյանը ինձ բացատրեց, թե դու չես խեղդվի ջրում, ալեկոծություն չկա: Մեծարգո պարոն Վարչապետ, Խնդրում եմ Ձեզ, մի հանձնեք նամակս որևէ մեկին, այլ, ինքներդ կարդացեք ու լուծում տվեք: Հավատում եմ, որ այս անգամ նամակս չի ընկնի նորից պարոնայք Հակոբյանների ձեռքը :  

Մահապատժի դատապարտված դատապարտյալ ' Ստեփան Գրիգորյան