Երևանն ու Բաքուն շարունակում են զգալի առաջընթաց գրանցել. Պետդեպ

Միացյալ Նահանգները շարունակում է աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Հայաստանն ու Ադրբեջանը շարունակում են զգալի առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ։ Մենք հանձնառու ենք աջակցել այս գործընթացին: Խաղաղության ժամանակն է, և մենք շարունակում ենք աշխատել համաձայնության հասնելու համար», - ասել է Միլլերը:
Կարծիքներ