Նավթը կարող է թանկանալ, մինչեւ 100 դոլար

Նավթը կարող է թանկանալ, մինչեւ 100 դոլար

Նավթը կարող է թանկանալ, մինչեւ մեկ բարելը 100 դոլար, եթե Սաուդյան Արաբիան չկարողանա արագ տեմպով վերականգնել հումքի մատակարարումները։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ «Շուկան կարող է կրկին ականատես լինել մեկ բարելը 100 դոլար արժողությամբ նավթի, եթե հումքի մատակարարման հետ կապված խնդիրը չլուծվի առաջիկայում»,- հայտարարել է Onyx Commodities-ի ղեկավար Գրեգ Նյումանը։ Նշենք, որ Սաուդյան Արաբիայի նավթային խոշորագույն օբյեկտներից մեկի վրա իրականացված հարձակումից հետո մատակարարումները կրճատվել են գրեթե կիսով չափ։