Հանրապետականները բռունցքը պահում էին ԲՀԿ-ի գլխավերևում

Հանրապետականները բռունցքը պահում էին ԲՀԿ-ի գլխավերևում

 24news-ի տաղավարում հյուրընկալվել էր Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Նախկին պատգամավորն իր տեսակետներն ունի Աբովյան քաղաքում օրերս կայացած քաղաքապետի ընտրությունների վերաբերյալ: Արշակյանը նշում է, որ եթե նույնիսկ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը իրար ձեռք բռնած գնային, միևնույն է պարտություն էին կրելու, որովհետև Աբովյանը Գագիկ Ծառուկյանի կալվածքն է: «Դա կալվածք է ֆեոդալական, որտեղ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական իշխանությունը պարտվել է: Այնտեղ հաղթել է ֆեոդալիզմը: Այնտեղ հաղթել են գործ չտվողները, այսինքն քաղաքացիական պարտքի գիտակցություն չունեցողները»,- նշում էր նախկին պատգամավորը: Խոսվեց նաև ներկայիս «Բարգավաճ Հայաստանի» և նախկին՝ հանրապետականների իշխանության օրոք գործող «Բարգավաճ Հայաստանի» մասին: «Մենք պետք է հիշենք, որ այնտեղ բամփում էին: «Հանրապետական» կուսակցությունը բռունցքը միշտ պահում էր «Բարգավաճ Հայաստանի» գլխավերեում: Իսկ հիմա ազատություններն արդեն իրավունք են տվել ֆեոդալներին ազատ զգալու»,- ասաց Արշակյանը: