Մեր ժամանակ անկլավների մասին ընդհանրապես որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան

Մեր ժամանակ անկլավների մասին ընդհանրապես որևէ խոսք չի եղել. Սերժ Սարգսյան

«Ես հայտարարում եմ, որ մեր ժամանակ ընդհանրապես անկլավների մասին որևէ խոսք չի եղել»,- քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը նշել է՝ քանի որ աշխատել է այնպիսի պաշտոններում, որը թույլ էր տալիս ունենալ բավարար ինֆորմացիա, ասում է՝ Հայաստանի որևէ իշխանություն անկլավների վերաբերյալ հարց չի քննարկել. «Ինքը քամի անող է, օդ տատանող է, թող հանի փաստաթուղթը, ցույց տա, մի անգամ մի բան պետք է ցույց տա, թե՞ չէ»,- ասաց նա և կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ցույց տալ փաստաթուղթ, թե երբ է բանակցվել անկլավների մասին։

«Անկլավների մասին բանակցություններ չեն կարող լինել հիմա, այդ մարդը տանուլ տված մարդ է, կապիտուլացիայի ենթարկված մարդ է, այդ մարդու խղճին առնվազն հինգ հազար զոհ կա, այդ թվում՝ քո երեխան։ Ախր թող հլը փորձի դրանց պատասխանը տա, հետո սկսի բանակցություններ վարել»,- ասել է Սարգսյանը: