Սուարեսը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

Սուարեսը մերժել է «Բարսելոնայի» առաջարկը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մերժել է «Բարսելոնայի» ղեկավարության առաջարկը՝ ունեցած պայմանագրի ժամկետը երկարաձգելու մասին։ Ինչպես հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, նա խնդրել է ակումբի ղեկավարությունից թույլ տալ իրեն տեղափոխվել «Արսենալ»։ Նշենք, որ ընթացիկ սեզոնում Սուարեսը երկու խաղի է մասնակցել՝ առանց նշանակալի արդյունքի։ Պայմանագիրը Սուարեսի եւ «Բարսելոնայի» միջեւ գործում է մինչեւ 2020 թվականը։