Բաղրամյան պողոտայում մաքրության ու զբոսանքի ժամ է (ֆոտոշարք)

Բաղրամյան պողոտայում մաքրության ու զբոսանքի ժամ է (ֆոտոշարք)

Բաղրամյան պողոտայում այս պահին մաքրության ժամ է: Փաշինյանի հրաժարականը պահանջողները գիշերը լուսացրել են այստեղ, ուստի տարածքը բավականին աղտոտ էր: Քաղաքի մաքրությունն ապահովող աշխատակիցները աղբամաններով շրջում ու մաքրում են տարածքը:

Մյուսները հանդարտ զբոսնում են փողոցում, զրուցում` մինչև ընդդիմության առաջնորդները կգան և կորոշեն հետագա անելիքները:

Քաղաքական դեմքերից այս պահին այստեղ են ՀՀԿ-ից Վահրամ Բաղդասարյանը, Հայկ Մամիջանյանը, ՀՅԴ-ից Արծվիկ Մինասյանը, «Հայրենիք» կուսակցությունից Արսեն Բաբայանը և այլք: