Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ (Լուսանկար)

Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ (Լուսանկար)

Այսօր իմ Վիկան 4 տարեկան դարձավ: ունիկալ բնավորություն և ուժ ունի իր մեջ, դրա պատճառով իրեն տարբեր անուններով ենք հաճախ դիմում` ես ասում եմ Վիկինգ, մոտ ընկերս շրջանառության մեջ է դրել Կանցլեր բառը, մայրը ասում է սիրտս, տանը ընդհանուր կարծիք կա, որ Վիկան մի քանի տարի անց սկսելու է հոդվածներ գրել: 
Ինքը իր հերթին սիրով ընդունում և արձագանքում է բոլոր ձևերիին: 
Մի հետաքրքիր հատկություն էլ ունի` սիրում է մարդկանց ուրախացնել, զբաղեցնել և հաճույք ստանում, որ դիմացինին լավ է, ուրախ է:
Բայց ամենակարևորը` Վիկտորիան ինձ տալիս է անսահման սեր, որը խանդ է առաջացնում բոլորի մոտ, իսկ ինձ ստիպում է հանձնվել: 
Շնորհավոր
ծնուդդ, Վիկինգս»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։