Բոլորով գնալու ենք Հալեպ

Բոլորով գնալու ենք Հալեպ

Կենտրոն վարչական շրջանի թաղապետ Վիկտոր Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝

«Սա էլ իմ զենքը, երբ իմանում եմ, որ Շենգավիթի ու Էրեբունու ուժեղ թաղապետ ընկերներս գալիս են հետս կռիվ տալու՝ Կենտրոնից գիշերային ակումբները, կառաոկեներն ու ստրիպտիզները այլ վարչական շրջաններ տեղափոխելու առաջարկիս համար։ Իսկ իրականում, շենգավիթցիներ և էրեբունցիներ ջան, ձեր թասիբով ցավը տանեմ, ես ընդամենը ուզում եմ, որ մեր Երևանը համաչափ զարգանա, ու ինչ Կենտրոնում կա, նույնը լինի բոլոր շրջաններում։ Էդպես արդար է ու ճիշտ է։

Հ.Գ. Ու վերջում բոլորով գնալու ենք Հալեպ՝ մեր սիրիահայ բարեկամների հետ քեֆ անելու։