Բիլ Գեյթսը կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

Բիլ Գեյթսը կրկին մոլորակի ամենահարուստ մարդն է

«Մայքրոսոֆթ» ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կրկին դարձել է մոլորակի ամենահարուստ մարդը։ Այս մասին հայտնում է Bloomberg պարբերականը։ Առաջ անցնելով «Ամազոնի» հիմնադիր Ջեֆ Բեզոսից, նա վերադարձրել է մոլորակի ամենահարուստ մարդու տիտղոսը։ Գեյթսի կարողությունը գնահատվում է 110 միլիարդ դոլար, Բեզոսինը՝ 109 միլիարդ դոլար։ Երրորդ տեղում Բեռնար Առնոն է 103 միլիարդ դոլար կարողությամբ։ Իր տիտղոսը Գեյթսը կարողացել է վերադարձնել Պենտագոնի հետ 10 տարվա՝ 10 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր կնքելու շնորհիվ։