Տարոն Աճեմօղլուն արժանացավ Նոբելյան մրցանակի

Ծնունդով Ստամբուլից, ազգությամբ հայ Տարոն Աճեմօղլուն արժանացել է տնտեսագիտության բնագավառում ամենաբարձր մրցանակին` Նոբելյան մրցանակի։ Նա այս մրցանակը կիսում է տնտեսագետ Ջեյմս Ռոբինսոնի և հետազոտող Սայմոն Ջոնսոնի հետ։
Աճեմօղլուն ու Ռոբինսոնը «Ինչու են ձախողվում պետությունները» (Why nations fail) համաշխարհային ճանաչում ունեցող գրքի հեղինակներն են։
Ըստ Կոմիտեի՝ Աճեմօղլուն, Ռոբինսոնն ու Ջոնսոնը Նոբելյան մրցանակին արժանացել են «ինստիտուտների ձևավորման և բարեկեցության վրա դրանց ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունների համար»։
Արարողության ընթացքում Նոբելյան կոմիտեն հեռախոսով կապ է հաստատել տնտեսագետի հետ, Աճեմօղլուն չի թաքցրել՝ նորությունն իրական շոկ է իր համար։
Կարծիքներ