Հասարակություն

Հայրենիքի փոխանակումը «կերի» դիմաց միշտ ավարտվել է տեղի բնակիչների վտարմամբ/ոչնչացմամբ

Հայրենիքի փոխանակումը «կերի» դիմաց միշտ ավարտվել է տեղի բնակիչների վտարմամբ/ոչնչացմամբ

Ի դեպ, երբ կարդում եմ թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնված հայկական տարածքների (օրինակ ՝ Կիրանցի) բնակիչներին այսպես կոչված փոխհատուցումների մասին , հասկանում եմ, որ կոլաբրացիոնիստական ռեժիմները տարբեր երկրներում  միշտ գործել են հենց այդ տրամաբանությամբ ։ 

Օրինակ, նույնիսկ եթե մակերեսային ուսումնասիրել պատմությունը, ապա Վիշիստական հանրապետության , որը գործում էր ֆաշիստների օկուպացիայի տարիներին Ֆրանսիայում , կտեսնենք , որ ֆաշիստները իրենց լոյալ  ֆրանսիական քաղաքներում ավելացրել էին սննդի մատակարարումները, կառուցում էին ճանապարհներ և քարոզում հնազանդություն խաղաղության դիմաց։

Մի փոքր այլ տրամաբանությամբ ֆաշիստները գործում էին ԽՍՀՄ օկուպացված տարածքներում (ճանապարհներ, բնականաբար, չէին կառուցում), բայց օկուպանտներին հավատարիմ բնակիչները, օրինակ, ստանում էին դրամական պարգև և սննդամթերք։

Այսինքն օկուպացված տարածքների բնակիչները  փոխանակում էին իրենց Երկիրը և անձնական անվտանգությունը սննդի, խմիչքի և «լավ» ճանապարհների հետ։

Սակայն Հայրենիքի փոխանակումը «կերի» դիմաց  միշտ ավարտվել է նույն կերպ, որպես կանոն, հետագայում տեղի բնակիչների վտարմամբ/ոչնչացմամբ:

Երբ փոխանակում ես Երկրի անվտանգությունը, ինքնիշխանությունը և սուվերեն  գոյությունը  «կերի», խմիչքի, գումարային  փոխհատուցման դիմաց և լավ ապրելու խոստումների հետ, ապա անխուսափելի ոչ «կեր» ես ունենալու ,ոչ բարեկեցություն և ոչ էլ երկիր ։

Ինձ մոտ հստակ զուգահեռներ են առաջանում, երբ նայում եմ, թե ինչպես հայկական տարածքների հանձնման և երկրի պաշտպանական համակարգի փլուզման դիմաց ներկայիս հայկական իշխանությունը «այլընտրանքային ճանապարհներ» է կառուցում կամ ինչ-որ հատուցում է տալիս նրանց, ում Հայրենիքը փուլ առ փուլ հանձնում է թուրք-ադրբեջանական տանդեմին։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image