Ռուսաստանը C400 կառաջարկի՞ Ադրբեջանին
Սոչիում կայանալիք՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպմանն ընդառաջ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ռուսաստանցի քաղաքագետ Փերենջիեւն խնդրել է մեկնաբանել տարածված խոսակցությունները, թե Մոսկվան Բաքվին առաջարկում է արդիական սպառազինությունների նոր խմբաքանակա, ներառյալ C 400 ՀՕՊ համակարգեր: «Կարծում եմ, հազիվ թե Պուտինն ինքը պաշտոնական Բաքվին ինչ-որ առաջարկ կանի: Ավելի շուտ նա կսպասի հետագա ռազմատեխնիկական համագործակցության հետագա զարգացման մասին ադրբեջանցի գործընկերոջ հայտարարությանը»,- պատասխանել է Փերենջիեւը:
Հիմնավո՞ր է տեղեկատվական այս արտահոսքը, թե ոչ՝ դժվար է միանշանակ հերքել կամ հաստատել: Փաստ է, որ օրեր առաջ Բաքվում տեղի է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարարի սպառազինությունների գծով տեղակալի հանդիպումն Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրը ներկայացնող պատվիրակության հետ:
Կարծիքներ